Արդեն գարուն է: Ինձ թվում է, որ այս տարի գարունը ավելի շուտ եկավ: Արևը ջերմ ժպտում է ու տաքացնում մեր սրտերը: Բնությունը աստիճանաբար արթնանում է ձմռան քնից: Այդ պատճառով էլ, ասում են, որ գարնանը բնությունը զարթոնք է ապրում: Գարնան գալստյան մասին մեզ առաջինը հայտնում է կապուտաչյա, փոքրիկ ու համեստ ձնծաղիկը: Այն բացվում է ուղղակի ձյան մեջ ու համարձակորեն ժպտում բոլորին: Մեր տան պատուհանից երևացող փոքրիկ ձորակը պատված է զմրուխտ կանաչով, իսկ ձորակով հոսող գետակը վարարել է ձնհալի ջրերից: Թռչունները երամներով վերադառնում են: Երբ զբոսնում եմ մեր տան մոտակայքում գտնվող այգում, լսում եմ թռչունների ուրախ ծլվլոցը: Հսկա կաղնու ճյուղերով թռչկոտում են փոքրիկ սկյուռիկները, նրանք էլ են զարթնել
են
ձմռան
երկարատև
քնից:
Շուտով
կծաղկեն
ծառերը
ու
կնմանվեն
սպիտակ
հագած
նորահարսերի:
Ճիշտն
ասած,
երբ
ասում
են
գարուն,
ես
միշտ
ծաղկած
ծառերն
եմ
հիշում:
Комментариев нет:
Отправить комментарий